«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը:
Վանեցյանը նշեց, որ գիշերը անց է կացրել Ազատության հրապարակում, և որևէ խոչընդոտ չի եղել, խաղաղ է անցել:
«Ուղղակի պայմանները բարդ են, չեն թողնում ոչ տաքացուցիչներ լինեն, ոչ կրակ վառենք, ոչ վրան դնենք, բայց մենք գիտենք ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու:
Ուզում եմ մեր հայրենակիցներին բոլորին ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ասեք ձեր խոսքը, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ընդգծեց Վանեցյանը: