ՀՀ նախագահի հրամանագրով, Սահմանադրության օրվա առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։
 
Կենսագրությունը՝
 
Ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մայիսյան գյուղում:
1996թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ունկնդիր:
1996-1999թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 4-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ, ապա` ավագ քննիչ։
1990-2002թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ,
2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 2-րդ վարչության ավագ քննիչ,
2003-2004թթ.-ՀՀ ոստիկանության ՔՎ 1-ին բաժնում` որպես քննիչ,
2004-2007թթ.- ՀՀ ոստիկանության ՔՎ Երևանի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժնի պետ,
2007-2012թթ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին, պետի տեղակալ
2014. ապրիլ-հոկտեմբեր- ՀՀ ՊՆ N զորամասի վերահսկողության բաժնի պետ
2014. հոկտեմբեր-նոյեմբեր- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2016թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ,
2016-2018թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ,
2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ,
2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ:
ՀՀ նախագահի՝ 2021թ. մարտի 5-ի հրամանագրով՝ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր:
 
Ամուսնացած է, ունի երեք երեխա: