Եմենի հարցով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Agence France-Presse- ը' վկայակոչելով միջազգային կազմակերպությունում առկա անանուն աղբյուրին:
Որոշման պատճառները չեն նշվում:
«Այժմ պատրաստվում է դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը: Այն կտարածվի մինչ օրվա ավարտ»,- ասել է AFP գործակալության աղբյուրը ՄԱԿ-ի քարտուղարությունում:
Վերջին օրերին կազմակերպությունում հայտարարում էին, որ նա շարունակում է ջանքեր գործադրել երկրում հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Մարտի 26-ի գիշերը Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մի շարք այլ պետություններ ռազմական գործողություն են սկսել շիա ապստամբների դեմ, ովքեր գրավել են իշխանությունը: