Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել են Սիրիայից և Լիբիայից զինյալների դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխման հետևանքով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

«Հանդիպման մասնակիցները մատնաշել են Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր դրությունը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը:

Նա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Ռուսաստանի Դաշնության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարարության տնօրեն Սերգեյ Լաուտրենովը,Ռուսաստանի Դաշնության Բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։