Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր ղեկավարած երկիրը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում «ինչ-որ պահի» հրադադար կլինի, և պետք է խաղաղություն հաստատել։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Le Parisien-ին տված հարցազրույցում։
«Դա չի կարող լինել առանց երաշխավորի, և Ֆրանսիան կոչված է լինելու այդ երաշխավորներից մեկը», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնի խոսքով՝ ինքը պատրաստ է շարունակել շփումները Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Ուկրաինայի հարցով։
Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ նշել էր յոթ երկրների անուններ, որոնք պատրաստ են դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Դրանց թվում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը։