Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում ասել է, որ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնումը կլինի այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի թեմաներից մեկը։
«Մայիսի 23-ին տեղի կունենա Դավոսի ֆորումը: Այս տարվա համաժողովը հատկապես կարևոր կլինի մեր երկրի համար, կքննարկվի հետպատերազմյան վերականգնման հարցը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
«Մենք ամեն ինչ անում ենք աշխարհի աջակցությունը առավելագույնս հավաքելու համար: Եվ Դավոսի ֆորումի աշխատանքներին մասնակցելը դրա լավագույն հնարավորություններից մեկն է»,- ասել է Զելենսկին։
Բլումբերգը նախօրեին գրել էր, որ Զելենսկին դիմելու է ֆորումի մասնակիցներին։
Բուն ֆորումում կկազմակերպվի նաև դրամահավաք Ուկրաինայի համար։