Ավելի քան 10 հազար սեւաստոպոլցիներ, որոնք մարտի 18-ին հավաքվել Էին Նախիմովի հրապարակում, ցնծությամբ են ընդունել Ռուսաստանին Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի միանալու վերաբերյալ Դաշնային ժողովին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ուղերձի հեռարձակումը:
Հրապարակը լի Էր Ռուսաստանի եւ անդրեեւյան դրոշներ, գեորգիեւյան ժապավեններ կրող մարդկանցով: Պուտինի ելույթը հավաքվածները քանիցս դիմավորել են ծափողջույններով:
Այն բանի հռչակոմից հետո, որ Ռուսաստանն ընդունում Է համաղիմյան հանրաքվեի արդյունքները, հրապարակում ցնծություն Է սկսվել. մարդիկ թափահարում Էին դրոշները, վանկարկում՝ «Ռուսաստան, Ռուսաստան», բացում շամպայնի շշերը, շնորհավորում միմյանց:
Սեւաստոպոլի քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը հայտարարել Է, որ «Ղրիմը եւ Սեւաստոպոլը վերադարձան տուն»: «Սա տոն Է, որին մենք սպասում Էինք ավելի քան քսան տարի»,-հավելել Է նա:
Ինչպես հաղորդվում Է Կրեմլի կայքում, Ղրիմը եւ Սեւաստոպոլը ՌԴ-ի կազմում ընդունված են համարում մարտի 18-ից՝ ՌԴ-ի կազմ հանրապետության ընդունման մասին պայմանագրի ստորագրման ամսաթվից:
«Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնություն ընդունված Է համարվում պայմանագրի ստորագրման ամսթվից: ՌԴ Ղրիմի Հանրապետության ընդունման օրվանից Ռուսաստանի Դաշնության կազմում ձեւավորվում են նոր սուբյեկտներ՝ Ղրիմի Հանրապետությունը եւ համերկրային նշանակության Սեւաստոպոլ քաղաքը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելու անցումային շրջանը կգործի մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը, նշվում Է Կրեմլի կայքում:
Ռուսաստանը եւ Ղրիմը մարտի 18-ին Մոսկվայում պայմանագիր են ստորագրել ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի մտնելու մասին:
Պայմանագիրն ստորագրել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին: Ստորագրման արարողությունից հետո հնչել Է Ռուսաստանի Դաշնության օրհներգը: