ՄԱԿ-ի քարտուղարությունում «ի գիտություն են ընդունել» Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որն ապրիլի 12-ին 1915-1916 թվականներին հայերի զանգվածային սպանություններն ու հալածանքները որակեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս դիրքորոշումը ապրիլի 13-ին լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայա ցուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Պան Գի Մունը «քաջատեղյակ է, որ ապրիլի 24-ին Հայաստանում եւ այլ երկրներում հիշատակելու են 1915 թվականի ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը», ինչպես նաեւ գիտակցում է «տեղի ունեցածի որակման հետ կապված հարցի զգայուն լինելը»:
Ինչպես նշել է Դյուժարիկը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ հալածանքները համարում է «գազանային հանցագործություն»' կոչ անելով երկրներին՝ շարունակել համագործակցությունը 100-ամյա վաղեմության իրադարձությունների փաստերի բացահայտման նպատակով:
«Գլխավոր քարտուղարը հաստատ համոզված է, որ այդ տարեթվի նշումը, 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաեւ տեղի ունեցածի հետ կապված փաստերի բացահայտման նպատակով համագործակցության շարունակումը պետք է ամրապնդի ապագայում ն ման գազանային հանցագործությունների կրկնվելը կանխելու մեր ընդհանուր ձգտումը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: