Ինչպես հայտնում է expert.ru-ն, ԱՄՆ-ն Ուկրաինայի արևելյան որոշ հատվածների մոտ 7 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի՝ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

 

«ԱՄՆ-ն Ուկրաինայի արևելյան որոշ հատվածների մոտ 7 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի՝ վերականգնման նախագծեր իրականացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Օգնությունն իր մեջ ներառում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության նախատեսված քայլերը՝ բժշկական օգնություն, խմելու ջրի հասանելիություն ու վերականգնողական նախագծեր: