Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ուրբաթ Դոնեցկում և Դնեպրոպետրովսկում հանդիպում կանցկացնի Ուկրաինայի արևելյան բոլոր 5 մարզերի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժյեի ղեկավարությունների հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Յացենյուկը կհանդիպի նահանգապետերի, քաղաքապետերի, ուժային կառույցների ղեկավարների և արդյունաբերության ներկայացուցիչների հետ:

 

Նրանք կքննարկեն Ուկրաինայի արևելյան մարզերում տիրող լարված իրավիճակը, իշխանության ապակենտրոնացման և Ուկրաինայի Սահմանադրության նոր խմբագրման մասին: