«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը առաջիկայում փակ հանդիպում է նախատեսում ունենալ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ: Փաշինյանը օրենսդիրի իր թիմակիցներին ներկայացնելու է միջազգային վերջին այցերի՝ մյունխենյան բանակցությունների եւ Փարիզում ունեցած հանդիպումների արդյունքները:
Ինչպես մեզ ՔՊ-ից հայտնեցին, միջազգային կարեւոր այցերից հետո սովորաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ ամփոփելու արդյունքները. այս անգամ էլ բացառություն չի լինի: ՔՊ-ականները հատկապես սպասում են Մյունխենում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին, քանի որ մեծ սպասումներ ունեն դրանից: Իշխանականները նաեւ մեզ հայտնեցին, որ հանդիպման օրը դեռ հստակեցված չէ. կախված է վարչապետի գրաֆիկից. սպասում են»։