ԱՄՆ-ի վարչակազմը ողջունում Է հաջորդ շաբաթ Մինսկում Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ բազմակողմ հանդիպում կազմակերպելու պլանները: Այս մասին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանությունները համոզված են, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար «անհրաժեշտ Է երկխոսություն»: Վաշինգտոնում բավարարված են, որ մշակված են Բելառուսի մայրաքաղաքում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների մակարդակով այս հարցի քննարկման պլաններ, նշել Է Հարֆը:

 

Ինչպես ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ուկրանիայի արեւելքի աղետալի հումանիտար իրադրությունը կքննարկվի օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության մյուս երկրների ղեկավարների եւ եւ Պորոշենկոյի հետ Պուտինի հանդիպման ժամանակ: Այդ կոնսուլտացիաներին կմասնակցեն նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարները: