ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին գտնում է, որ Ուկրաինայի' Եվրամիությանն ասոցացումը կարելի է համատեղել Եվրասիական տնտեսական միության մաքսային միության հետ: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' այդ մասին Քերրին ընդգծել է ԱՄՆ Սենատում:
«Մենք գտնում ենք, որ Ուկրաինան կարող է կամուրջ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև: Նա չպետք է խաղա քար դառնա նրանց միջև: Մենք կարող ենք ունենալ տնտեսական պայմանավորվածություններ, ԵՄ-ին ստորագրել ասոցացման համաձայնագիր և աշխատել, ինչպես նորովի են ասում, Մաքսային միության հետ: Հույս ունենք, որ դա հնարավոր է ինտեգրացնել, եթե մարդիկ պատրաստ լինեն հաշվի առնել տարբեր կարծիքներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Քերրին:
Միաժամանակ, նա չի բացատրել, թե ինչպես կարելի է համատեղել նշված երկու տնտեսական տարածությունները:
2014 թվականին Ուկրաինան հրաժարվելով մուտք գործել Մաքսային միություն' նախընտրեց ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը: