Կիև-Երևան չարտերային չվերթով 150 ՀՀ քաղաքացի վերադարձավ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Facebook-յան պաշտոնական էջը, հաղորդվում է, որ երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ուկրաինական SkyUp ընկերության հետ։ Կիև-Երևան չարտերային թռիչքի ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հեռախոսազրույցում նշեց, որ այս թռիչքով Հայաստան են ժամանում ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև նաև նրանց ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Դեսպանը շարունակում է Ուկրաինում բնակվող բոլոր հայերի խնդիրները մշտապես գտնվել են միության նախագահ Վիլեն Շատվորյանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Ակտիվ համագործակցության շրջանում մեր հայրենակիցներին հուզող խնդիրները արագ կարգավորվում են: