Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները Ապրիլյան պատերազմից տուժածների ընտանիքների հետ հանդիպելու նպատակով կայցելեն Հայաստան։
Ուկրաինայի հայերի միության կողմից ընտրված հերոս զինվորների ընտանիքներին մարդասիրական օգնություն կցուցաբերվի։
Այդ ընտանիքներին օգնելու որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-ին՝ Կիևում կայացած Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովի ընթացքում, որի ժամանակ հայկական համայնքների ղեկավարները միաձայն ողջունեցին նախաձեռնության հեղինակ Վիլեն Շատվորյանին։
2016 թվականի օգոստոսից հումանիտար օգնություն է ստացել շուրջ 40 ընտանիք։ Ընտանիքների ընտրությունը կատարվել է Ուկրաինայում հայակական դեսպանատան, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի և հայկական կառույցների համատեղ որոշմամբ։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է, որ ցուցաբերվող օգնությունն անմիջապես կատարվում է Վիլեն Շատվորյանի վերահսկողության ներքո։
Մկրտչյանի խոսքով՝ բարեգործությամբ կարող է զբաղվել յուրաքանչյուր մարդ, ով ունի ցանկություն և հնարավորություն։