Ուկրաինայի հայերի միությունը նախաձեռնել է հայկական գրադարանային ֆոնդի հիմնադրումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն, վերոնշյալ ծրագրի շրջանակում ֆոնդին են փոխանցվել մի շարք հայագիտական հրատարակություններ: Ուկրաինայի հայերի միությունից փոխանցել են, որ գրադարանային ֆոնդին հայերեն գրականության եւ հայագիտական գրքերի փոխանցումը լինելու է շարունակական: Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով վարչությունից վստահեցրել են, որ Ուկրաինայում գոյություն են ունեցել հայկական խոշոր կրթօջախներ ե ւ գրադարանային հարուստ ֆոնդեր, որտեղ եղել են եզակի ձեռագրեր, մանրանկարներ ու գրքեր: Կրթության ոլորտում առկա հնագույն ավանդույթները միությունում մտադիր են շարունակել նաեւ այսօր:

 

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է, որ գիտության զարգացման ոլորտը գտնվում է միության հատուկ ուշադրության կենտրոնում: