Մարտի 10-ին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Ուկրաինայի հայ երիտասարդության միության եռամսյակային գիտաժողովի շրջանակներում տարեկան կրթաթոշակ տրամադրեց ծագումով հայ ուսանողների համար նախատեսված մրցութային ծրագրի հաղթողներին։
2019 թ. ծրագրի հաղթողներն արդարացիորեն համարվում են Ուկրաինայի լավագույն հայ ուսանողները: Գիտական ձեռքբերումների և ակտիվ հասարակական աշխատանքի համար ուսանողները ստացել են դրամաշնորհներ՝ կիսամյակային ուսման վարձավճարի չափով:
Ուկրաինայի հայերի միության կրթաթոշակի մրցույթի ծրագիրը, հատուկ ծրագիր է, որի հիմնական նպատակը հաջողակ ուսանողներին խրախուսելն ու աջակցելն է՝ կրթական հնարավորությունների իրականացման համար պայմաններ ստեղծելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը բարձրացնելու և անձնական իրագործման համար։
Կրթաթոշակը լավագույն ուսանողներին տրվում է մրցութային հիմունքներով, որը վարում է Ուկրաինայի հայերի միության հատուկ հանձնաժողովը:
Մրցույթին մասնակցության համար հիմնական պահանջներն են` ակադեմիական առաջադիմությունը, հայկական ծագումը և գիտական ձեռքբերումների առկայության:
Նշենք, որ այս ծրագիրը գործում է արդեն 2 տարի, և յուրաքանչյուր փուլի ժամանակ մասնակիցների թիվն աճում է։
Մանրամասները՝ տեսանյութում.