Կիևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայերի միության տարեկան հաշվետու համաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անալիտիկա»-ն, համաժողովին հնչել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ուղերձները:

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են արդիական հարցեր, հայկական կառույցների աշխատանքը, ներկայացվել են 2015թ. ծրագրերը: Քննարկվել է նաեւ միության կազմակերպելիք միջոցառումների ցանկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

Համաժողովին մասնակցել են Ուկրաինայում հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը, հայ համայնքի, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայից եւ Լեհաստանից: