Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հունիսի 16-ին կայացել է «Հայկական խաչքարեր» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այդ մասին հայտնում է analitikaua.net կայքը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցելուց հետո տարածքային հայկական համայնքների ղեկավարները Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ ծանոթացել են Ուկրաինայի մայրաքաղաքում ապագա հայկական գլխավոր եկեղեցու շինարարական աշխատանքներին: Նրանք մանրամասն ծանոթացել են շինարարության ընթացքին:
Օրվա հիմնական միջոցառումը եղել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որն անցկացվել է «Կիև» հյուրանոցում: Կոնֆերանսին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, խաչքարերի վարպետ Արտակ Համբարձումյանը, տարածքային հայկական համայնքների ղեկավարները, Ուկրաինայի հայերի միության երիտասարդներ, հոգևորականներ: