Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 5-ին փակ հանդիպում է նախաձեռնել մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով' հանդիպմանը կմասնակցեն տպագիր մամուլի ներկայացուցիչները։ Հրավիրված է նաև ՀՀ վարչապետի կինը' Աննա Հակոբյանը։

Վանեցյանը պատրաստվում է պատասխանել խմբագիրների հարցերին, տարբեր թեմաների շուրջ զրուցել նրանց հետ և խոսել քաղաքական առաջիկա զարգացումների մասին։