Կիև և Կիևի մարզի Բորոդյանկա գյուղն այսօր այցելել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը։

«Ցնցված ենք Բորոդյանկայի փողոցներում պատերազմի սարսափներից և վայրագություններից: Մենք Ուկրաինային մենակ չենք թողնի», - Թվիթերում գրել է Սանչեսը ուղևորությունից հետո:

Ըստ BBC-ի հաղորդման՝ Բորոդյանկան փետրվարի 28-ից ապրիլի 1-ը գտնվել է ռուսական զորքերի հսկողության տակ, զոհերի ճշգրիտ թիվը այստեղ չի նշվում, սակայն իշխանությունները նշում են հարյուրավոր զոհերի մասին։