Իսրայելի զինված ուժերը հայտարարել են 16.000 պահեստայինների լրացուցիչ հավաքագրման մասին, որի արդյունքում Գազայի հատվածում զինվորների թիվը կգերազանցի 86.000-ը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Իսրայելի զինված ուժերի լրացուցիչ հավաքագրումը թույլ կտա ուժ հավաքել և հանգստանալ ցամաքային գործողություններին մասնակցած զինվորների մի մասին:

 

Նշենք, որ Իսրայելի բանակը շարունակում է ոչնչացնել Գազայի հատվածում տեղակայված թունելները՝ ռազմավարական կորուստ հասնելով ՀԱՄԱՍ-ին: Ռազմական գործողությունները կընդհատեն «հումանիտար դադարներով»՝ քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով: