Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» պաղեստինյան արմատական խմբավորման առաջնորդները հայտնել են երկու տղամարդկանց մահապատժի ենթարկելու մասին, ում մեղավոր էին ճանաչել Իսրայելի օգտին լրտեսություն անելու գործով, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով rosbalt.ru-ին:
Իրավապաշտպանների կարծիքով մահապատիժները հակասում են Պաղեստինի օրենքներին, որոնց համաձայն նման ծանր հանցանքները պետք է քննվեն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողմից:
Սակայն «ՀԱՄԱՍ» խմբավորումը կապ չի պահպանում պաղեստինցիների հետ Արևմտյան ափին: Վերջիններիս կարծիքով նման մահապատիժը կարող է հանգեցնել մի շարք պաղեստինցիների՝ իսրայելցիների հետ համագործակցության դադրեցմանը:
Խմբավորման առաջնորդները հայտնում են, որ Իսրայելին տեղեկատվության տրամադրումը Գազայի հատվածին մեծ վնաս է հասցնում:
Ավելացնենք, որ 2007-ից ի վեր, ինչ «ՀԱՄԱՍ» խմբավորումն իշխանության է անցել Գազայի հատվածում, մահապատժի են ենթարկվել 16 պաղեստինցիներ: