Հյուսիսային Կորեայի 7 քաղաքներում նոյեմբեր ամսվա սկզբից մահապատժի է ենթարկվել 80 մարդ. գրում է հարավկորեական JoongAng Ilbo-ն` հղում կատարելով իր աղբյուրներին:

 

Մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել հարավկորեական հաղորդումներ և անբարո վարքի մասին սերիալներ դիտելու, ինչպես նաև` պոռնոգրաֆիկ ֆիլմեր տարածելու և ազարտային խաղեր տարածելու համար:

 

Պարբերականի տվյալներով` մահապատիժն իրականացվել է նոյեմբերի 3-ին: Տարբեր քաղաքներում հրապարակավ գնդակահարել են շուրջ 10 մարդու: Պարբերականը պնդում է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները ստիպել են իրենց քաղաքացիներին գալ և դիտել մահապատիժը:

 

Ինչպես նշում է թերթը, այս զանգվածային մահապատիժն ամենամեծն է իր ծավալներով Կիմ Չեն Ընի իշխանության գալուց ի վեր: