ԻԼԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 12 դեռահասի՝ Իրաքի Մոսուլ քաղաքում պատրաստման ճամբարից փախչելու փորձի համար: Այս մասին հաղորդում է քրդական տեղեկատվական ցանցը՝ վկայակոչելով Մոսուլի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:

 

«12 երեխա փորձել է փախուստի դիմել ԻԼԻՊ-ի «աս-Սալամ» պատրաստման ճամբարից: Սակայն, նրանց բռնել են, ինչից հետո մահապատժի ենթարկել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ զոհված դեռահասները 12-ից 16 տարեկան են եղել:

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարը բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝  ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Իրաքում երեխաների հավաքագրմանն ուշադրություն դարձնելու խնդրանքով: