Չինացի երեք երկրպագու, ովքեր հեռուստացույցով հետևել են Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնությանը, մահացել են անքնության և գերծանրաբեռնվածության հետևանքով: Այս մասին հայտնում է euro-football-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:
Չժոու ազգանունով 39-ամյա շանհայցին մահացել է կիրակի օրը՝ 3 գիշեր անքուն անցկացնելով հեռուստացույցի առաջ: Այնուհետև Սիչժոու քաղաքի 25-ամյա բնակչի դին հայտնաբերվել է կրկին հեռուստացույցի առջև: Մահվան պատճառը կրկին անքնությունն է եղել:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության վերջին զոհը դարձել է 51-ամյա Լի Մինցյանը: Նրա սրտի աշխատանքը կանգ է առել, երբ նա ընկերների հետ դիտելիս է եղել Նիդերլանդներ-Իսպանիա հանդիպումը (5:1):