Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Սպարտակի» և «Կրասնոդարի» (3:2) միջև հանդիպմանը մարզադաշտում մահացել է երկու երկրպագու:
VIP հատվածում հանկարծամահ է եղել Մոսկվայի թաղապետերից Վիկտոր Ֆուերը: 58-ամյա Ֆուերի մահվան պատճառը, նախնական տեղեկություններով, սրտի կաթվածն է եղել: Հանդիպմանը մահացել է նաև В տրիբունայում գտնվող երկրպագուներից մեկը, ում մոտ նույնպես սրտի կաթված է եղել: Այս մասին տեղեկացնում է «СЭ»-ն: