Աֆրիկայի Բոթսվանայի հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հետաքննում է երկու մարդու մահվան դեպքերը AstraZeneca-ով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Երկրի
նախարարության ֆեյսբուքյան հաղորդագրության համաձայն՝ այն ստացել է հաղորդումներ այն մասին, որ պատվաստվելուց հետո երկու տարեց մարդիկ մահացել են: Բոտսվանայի Առողջապահության նախարարությունը նշել է, որ երկրի բժշկական կարգավորող մարմնին հանձնարարել է հետաքննություն անցկացնել'պարզելու նրանց մահվան պատճառները: Ինչպես հայտնի է, եվրոպական որոշ պետություններ որոշում են կայացրել դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ որպես նախազգուշական միջոց: Այնուամենայնիվ, ԵՄ դեղամիջոցների կարգավորիչ հանձնաժողովը հաստատել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը՝ նշելով, որ դրա օգուտները զգալիորեն գերազանցում են դրա հետ կապված հավանական ռիսկերը, որից հետո մի շարք երկրներ վերսկսել են պատվաստանյութի օգտագործումը: