Ադրբեջանում կորոնավիրուսից արդեն երկու մարդ է մահացել։ Այժմ վարակվածների ընդհանուր թիվը 93-ն է: Այս մասին հայտնում են կառավարությանն առընթեր գործող շտաբից,- գրում է Ռիա Նովսոստին

Ավելի վաղ շտաբը հաղորդել էր, որ Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը  87 է: Վարակվածներից տասը բուժվել են, գրանցվել է երկու մահ: Հիվանդների թվում կան նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: