Ադրբեջանում գրանցվել է ամբողջ աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսից մահվան 12 դեպք. այս մասին հայտնում է infoteka24.ru կայքը:
Իշխանությունների կողմից դեռևս չկա պաշտոնական հաստատում, բայց infoteka24.ru կայքի խմբագրություն էլ. փոստի անանուն հասցեից ձայնային հաղորդագրություն է եկել, որը հաստատում է Ադրբեջանում վիրուսի առկայության մասին:
«Ողջույն հարգելի ընկերներ: Անունս Էվիմ Աբդուլզադե է: Մուսավաթ կուսակցության անդամ եմ: Այսօր տեղի է ունեցել սարսափելի դեպք կորոնավիրուսի հետ կապված: Մորս քեռու աղջիկը մահացել է կորոնավիրուսից: Այն ամբողջապես տարածված է Ադրբեջանում, բայց Առողջապահության նախարարությունը թաքցնում է այն: Մայրս այցելել էր քեռու աղջկան և այդ ժամանակ բժիշկը հայտնել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Կարծում եմ պատճառը Չինաստանից ներկրվող ապրանքներն են», - նշվում է ձայնագրության մեջ:
Չինաստանում փետրվարի 3- դրությամբ վարակվել է 17.2 մարդ, մահացել է 361 մարդ: Բազմաթիվ երկներ սահմանափակել են դեպի Չինաստան ավիահաղորդակցությունը: