Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, ով Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարել էր, թե ինքը հեղաշրջման փորձի օրը զինված սպասել է Մեջլիսի բակում և պատրաստ եղել ինքնազոհաբար պայքարել, համացանցում հայտնված տեսանյութի պատճառով խայտառակ է եղել:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական T24 կայքի կողմից հրապարակված տեսանյությում երևում է, թե ինչպես է Զեյբեքչին կրակոցի ձայներ լսելուն պես թիկնապահներով շրջապատված խուճապահար փախչում դեպի Թուրքիայի խորհրդարանին հարակից ավտոկայանատեղի:
Զեյբեկչին հեղաշրջման փորձից հետո հայտարարել էր, որ եթե խռովարարները մտնեին խորհրդարան, ապա չէին կարող ողջ դուրս գալ այնտեղից: