Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը փորձել է մեկնաբանել երկրում խառնաշփոթ ստեղծած կոռուպցիոն սկանդալը. այս մասին հայտնում է թուրքական «Sabah» լրատվականը։

 

Թուրք նախարարը հայտարարել է, որ իրենք կանխամտածված քաղաքական ստոր ծրագրերի զոհն են դարձել:

 

«Մենք հայտնվել ենք ծուղակում: Սուտ են այն բոլոր տեղեկությունները, որ ես կամ իմ որդին, կամ նույնիսկ իմ գործընկերները խառնված են այդ գործում: Շուտով ամեն ինչ կբացահայտվի»,-հայտարարել է Չաղլայանը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում աշխատանքից հեռացվել են հինգ բարձրաստիճան ոստիկաններ, ովքեր ղեկավարել են կոռումպացված պաշտոնյաների և գործարարների ձերբակալությունների գործը, որի շրջանակներում ձերբակալվել են նաև Թուրքիայի կառավարության երեք անդամների' ներքին գործերի, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները: