Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն մայիսի 13-ին պաշտոնական այցով ուղևորվել է Ադրբեջան:

 

Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունում, այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ, այդ թվում՝ Ադրբեջանի ՆԳ նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի և Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի հետ:

 

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գերատեսչությունների միջև համագործակցության հարցերը: Կարծարծվեն նաև վերջին ժամանակներս Վրաստանի ՆԳ նախարարությունում իրականացված բարեփոխումները:

 

Նախատեսվում է, որ վրաց նախարարի՝ Ադրբեջան այցը կավարտվի մայիսի 16-ին: