ՀՀ Զինված ուժերում յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխություն իրականացվում է երկրում վարվող աշխատավարձերի ընդհանուր քաղաքականության շրջանակում: ԵՊՀ-ում դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Զինված ուժերում աշխատավարձերի բարձրացման հնարավորության վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին:

 

«Քանի որ զինվորականների առաջ առանձնահատուկ պայմաններ են դրված, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում»,- ասաց Օհանյանը:

 

Նախարարը մանրամասնեց, որ խոսքն այն զինվորականների մասին է, ովքեր վտանգավոր ծառայություն են իրականացնում սահմանին և, ընդհանուր առմամբ, այն զինվորականների, ովքեր իրենց ծառայության ընթացքում առնչվում են վտանգավոր դեպքերի հետ: