2017թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ քանի՞ տարի է անհրաժեշտ առաջանցիկ աճ ունենալու համար, որպեսզի հայտ ներկայացվի թոշակ և աշխատավարձ բարձրացնելու համար.
«Նախատեսվել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, ունենք 7,5 տոկոս, այսինքն՝ 4.3 տոկոսով գերակատարվել է, որը բյուջեով նախատեսված չէր: Հիմա քանի՞ տարի է մեզ պետք, որ մենք ունենանք առաջանցիկ աճ: Քանի՞ տարի է անհրաժեշտ, որպեսզի անդրադառնանք այդ հարցին»,- ասաց նա:
Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2016 թվականին զրոյական տնտեսական աճ է եղել, 0,2 տոկոս է եղել, իսկ 2017-ին՝ 7,5 տոկոս:
Մանրամասները A1+-ի տեսանյութում