«Այն դպրոցրոցներում, որոնք պարզել էինք, որ չունեն լիցենզիա, դիմել են լիցենզավորման համար: Մեր համապատասխան մասնագետները հետևում են այդ խնդրին և փորձում են լուծումներ գտնել: Գուցե այս տարի մեղմ մոտեցում լինի, որ դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարի ավելի կխստացվի, ընդհուպ՝ մինչև այն, որ էլեկտրոնային գրանցումը դպրոցներին թույլ չտա այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավել աշակերտներ ընդունելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով դպրոցների՝ տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա չունենալու խնդրին:
Նրա խոսքով՝ այս պահին չորս դպրոց կա, որոնք չունեն լիցենզիա. «Բայց մի քանի տասնայկ դպրոցների դեպքում խնդիր կա, և հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակներն ինձ տրամադրել, որտեղ, օրինակ, ավագ դպրոցն իրականացնում է ավելի կրտսեր դասարանների աշակերտների ընդունելություն և դասապրոցեսներ է կազմակերպում»,- նշեց նա:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ չեն լիցենզավորվել, գուցե թանկ է, դրա համա՞ր չի արվում, նախարարը պատասխանեց.
«Լիցենզիան թանկ չէ, սակայն ավագ դպրոցը մի ծրագիր է իրականացնում, հիմնական դպրոցը՝ մեկ այլ: Դա հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով: Ես գիտեմ դեպք. օրինակ՝ Չեխովի դպրոցում տնօրենը թույլ չի տվել, որ տեսչական մարմինը մտնի, կամ երբ տեսչական մարմինը փորձել է մտնել՝ տարբեր տեղերից զանգեր են ստացել»,- նկատեց նախարարը:
Տեսանյութը՝ քիչ անց: