Կանադայի Քվեբեկի նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլներ են բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով: Մարտի 14-ին այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Մեգոգի հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ տուժածներ, բայց նրանց ստույգ թիվն առայժմ չի ճշտվում: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի զոհվել:
Վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները. գործնականում զրոյական տեսանելիությունը ձյան սաստիկ տեղումների պատճառով:
Հարեւան Օնտարիոյի նահանգում մարտի 14-ին նույնպես տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար շուրջ 30 ավտոմոբիլների մասնակցությամբ: Ըստ որում թափվել են թունավոր նյութեր, որոնք փոխադրում էր վթարի ենթարկված բեռնատարներից մեկը: Դրա հետեւանքով մեկ մարդ զոհվել է եւ 29-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: