Այսօր, նոյեմբերի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ից 09։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա բախվել են 18 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը, որոնց կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Իսկ մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ եղել են կիսամաշ։ Մինչդեռ 2 օր է Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն ձմեռային անվադողերով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Արտակարգ իրավիճակ Աշտարակի կամրջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են 18 ավտոմեքենաներ (լուսանկարներ)
16:36 - 30.Նոյեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
20/03/22 13:50
Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը
23/12/17 16:44
Արտակարգ իրավիճակ Վրաստանի տարածքում. 2 տասնյակից ավելի հայկական ավտոմեքենաներ մնացել են «շրջափակման մեջ» (լուսանկարներ)
19/01/16 12:30
Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 40-ից ավելի ավտոմեքենաներ վթարի են ենթարկվել. լուսանկարներ
08/12/13 19:35
Արտակարգ իրավիճակ. 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման տակ, մեկ տասնյակից ավել` բախվել են իրար.
25/12/23 18:00
Առատ ձյան‚ սաստիկ բքի ու ցածր տեսանելիության պատճառով արտակարգ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
18/06/23 21:00
Արտակարգ իրավիճակ` Ալավերդիում․ ուժեղ քամու հետևանքով կան փլուզումներ, վնասված շինություններ ու ավտոմեքենաներ
11/10/22 10:55
Աշտարակ քաղաքում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Kia sorento»-ին․ կան տուժածներ
05/11/21 14:41
Բրազիլիայի նախագահը մեմերի հերոս է դարձել՝ Պիզայի աշտարակի անունը սխալ արտաբերելու պատճառով (լուսանկարներ)
17/02/20 10:29
ԱՄՆ Միսիսիպի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղների պատճառով (լուսանկարներ)
20/05/18 20:07
Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)
22/01/18 22:10
Արտակարգ իրավիճակ Երևանում (լուսանկարներ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան