Հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվում, կամ էլ դուրս են գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ չեն հասցնում ավտոմեքենաները դարձի բերել և դաշտում հայտնված մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի:Մի մեքենայից «պրծնում» են, մյուս վթարն է տեղի ունենում, ասես մեքենաները կարկուտի նման թափվեն: Ֆոտոլրագրոիղը հայտնում է, որ կողաշրջված մեքենաներն են մարդատար Зил, КВЗ, Nissan March, «06», անգամ մի քանի վարորդներ չեն էլ սպասում ԱՊՊԱ-ի ժամանմանը՝ ասելով. «Միևնույն է, էնքան կտանեն-կբերեն, որ մենք դրա զահլան ու ներվերը չունենք»:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը:
Մանրամասներն՝ այստեղ: