Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան-Մարտունի ավտոճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, և այս պահին ուժեղ ձյուն է տեղում, ինչն էլ ստիպում է վարորդնեին ավտոմեքենաները կանգնեցնեն ճանապարհին, քանի որ ճանապարհի մաքրման ոչ մի աշխատանքն չի կատարվել, անգամ աղ ու ավազ չի լցվել:
Միայն աշխատանքներ կատարում է Գավառի ճանշինը, ովքեր նույնիսկ չեն հասցնում մաքրել ձյունը: Տեղում աշխատում են միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները, որոնց աշխատանքերը ղեկավարում է հրամանատար Սերգեյ Հակոբյանը և ոստիկանության Գավառի բաժնի 10-ից ավելի աշխատակիցներ, ովքեր բաժնի պետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ ճանապարհներից հրելով դուրս են բերել 100-ից ավելի մեքենաներ:
Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի փրկարարները ժամանեն Մարտունու տարածաշրջան, քանի որ ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցրել է երթևեկությունը, մինչև վարորդների, քաղաքացիների և փրկարարների օգնությամբ դուրս բերեն ձյան տակ մնացած մեքենաները:
Շատ վարորդներ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ գիշերը ժամը 5-ից մնացել են ճանապարհին, քանի որ ճանապարհները գտնվում են ձնապատ վիճակում ու չգիտեն էլ, թե դեռ ինչքան կմնան, քանի որ համապատասխան ծառայությունները արջի քուն են մտել, իսկ կապի ու տրանսպորտի նախարարութան չինովնիկները ուղտի ականջում քնած են:
Մանրամասնրեն` այստեղ: