Գեղարքունիքի մարզում, օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Վաղաշեն գյուղի վարչական տարածքում մխրճվել է ոչխարի հոտի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 20 գլուխ ոչխար տեղում սատկել են, 5-էլ վնասվածքներ են ստացել:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և գառների սեփականատիրոջ ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրում եղել է ցուցանակ, որ այդ հատվածում քաղաքացիներն իրավունք ունեն խոշոր և մանր եղջերավոր անասուններին տեղափոխել, իսկ վարորդն էլ հայտարարել է, որ տեղի ունեցածի մեջ ինքը մեղավոր չէ:
Դեպքի փաստով Ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: