Անցած գիշեր արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի Կարմիրգյուղ համայնքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարմիրգյուղի գյուղապետարանի աշխատակազմից, գոմի տանիքի փլուզման հետեւանքով նույն գյուղի բնակիչ Սամվել Խաչատրյանին պատկանող ավելի քան 140 գառներ ու ոչխարներ սատկել են: Կան նաեւ վիրավոր կենդանիներ, որոնք վնասվել են գերանների հարվածներից: Ձեւավորված հանձնաժողովը վնասի չափը ճշտելու նպատակով համայնքում իրականացրել է համապատասխան աշխատանքներ:

 

 

Ոչխարաբուծությամբ զբաղվելու համար Սամվել Խաչատրյանը երկուսուկես միլիոն դրամի վարկ էր վերցրել: Սակայն այս պատահարը դժվար կացության առաջ է կանգնեցրել ընտանիքին' կասկածի տակ դնելով վարկը մարելու հնարավորությունը: Խաչատրյաններն ունեն անչափահաս երեխաներ, եւ ընտանիքի համար ոչխարաբուծությունը եկամտի միակ աղբյուրն է: Գյուղացիների կարծիքով' գոմի տանիքի փլուզման պատճառը հավանաբար եղել է վերջին օրերին տեղացած թաց ձյունն ու անձրեւը: Վնասի չափերը ճշտող հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքերը ներկա յացվել են Գեղարքունիքի մարզպետարան:

 

 

Խոսրով Խլղաթյան