Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Աշոցքի տարածաշրջանի Տավշուտ գյուղի հանդամասում, կայծակի հետևանքով սատկել են 2 տասնյակից ավելի մանր եղջերավոր անասուններ, որոնք պատկանում էին տեղի գյուղացիներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արդեն գյուղ են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Աշոցքի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր փորձագետի և գյուղապետի գլխավորությամբ գնահատում են հասցված վնասը: