Ձյան տեղումների պատճառով գարնանացանը Շիրակի մարզում կսկսվի ավելի ուշ: Ծրագրված էր մարզի ցածրադիր գոտիների համայնքերում հողային աշխատանքերը սկսել առաջիկա երկուշաբթի:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ի դեպ, տեղումները շատ ավելի դրական կազդեն աշնանացանի վրա: «Ճիշտ է տեղումները մի քանի օրով գործընթացը հետ գցեցին, բայց ավելի կարևոր էր, որ տեղումները սկսվեցին գարնանացանի մեկնարկից ավելի շուտ, բացի այդ, աշնանացանի սնուցման ու թարմացան աշխատանքների համար ձյունը կարևոր է: Այս տեղումները նաև լուծում են մեկ այլ՝ ոռոգման, ջրամաբարներում ջրի ծավալի ավելացման հարցը»,-նշեց պատասխանատուն ավելացնելով, որ ջերմաստիճանի նվազման դեպքում մարզը խնդիր չունի, քանի որ մարզում ծաղկած պտղատու ագիներ չկան:

 

«Ցորնեի համար մինչև -10 աստիճանը կարող է բացասական ազդել, բայց ձյան շերտի տակ այն չի լինելու: Այս մասով էլ խնդիր չկա, բայց եթե ձյան շերտի հաստությունը բարակ եղավ և գրանցվեց ցածր ջերմաստիճան, կամ երբ արդեն աշնանացանը երևաց ու կրկին գրանցվեց ջերմաստիճանի անկում, այդ դեպքում անշուշտ վնասը չի բացառվում: Այս պարագայում վնասի վտանգ կա: Բնությունն է թելադրելու վտանգը»,-նշեց Մովսես Մանուկյանը:

 

 

Արմենուհի Մխոյան