Մայիսի 28-ին' ժամը 11.23-ին քաղաքացի Գորոյանից 911 ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում' իրեն պատկանող անասնագոմում, ս/թ մայիսի 23-ին սատկել են 4 խոշոր եղջերավոր անասուն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներին, գյուղապետին և Շիրակի մարզի «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-Ի տնօրինությանը: