Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հացահատիկի բերքը հավաքվել է ցանքի տակ գտնվող 44 հազար 102 հեկտար տարածքից' 33 ցենտներ միջին բերքատվությամբ: Հավաքվել է մոտ 145 հազար տոննա հացահատիկի համախառն բերք, որը մոտ 20 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Ստացված արդյունքից մոտ 74 հազար տոննան կազմում է ցորենի , մնացած 71 հազար տոննան' գարու եւ այլ հացաբույսերի բերքը: Ցորենի եւ գարու որոշակի քանակություն տեղում վաճառվել է մթերողներին' մեկ կիլոգրամը 120-125 դրամով, իսկ մնացած մասը պահեստավորվել է' հետագայում ավելի բարձր կամ շահավետ գներով վաճառելու համար:
Խոսրով Խլղաթյան