Սյունիքում այս տարի նախատեսված է իրականացնել 11 հազ. 300 հա գարնանացան, ինչը 300 հա-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Գարնանացանը կավելացվի մարզում առկա չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին: Նախատեսված 5 հազ. 800 հա գարնանացան գարուց արդեն ցանվել է 1000 հա-ը: Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և առաջիկա օրերին մարզում կսկսվի նաև բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսը: Վարչության պետի հավաստմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ապահովված են սերմացուով, դիզվառելիքով և պարարտանյութով, ինչը գյուղացիներին տրվում է ըստ պահանջի և շուկայականից էժան գներով:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները, բարենպաստ եղանակների դեպքում, Սյունիքում կավարտվեն ապրիլի վերջին: