ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունում ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում ստացված ահազանգերի եւ կանչերի տվյալները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը, 2014 թվականի ընթացքում ստացվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 194 ահազանգ' 2013 թվականի համեմատ 2-ով ավելի: 194 հազանգերից հրդեհ է գրանցվել միայն 166-ի դեպքում, իսկ նյութական վնաս է հասցվել 132 դեպքում: Առաջացած հրդեհներից քաղաքացիներին պատճառվել է շուրջ 45 մլն դրամի վնաս՝ նախորդ տարվա 35 մլն. դրամի դիմաց: 13 ահազանգի դեպքում եղել է վերահսկվող կրակ, 15-ը եղել է կեղծ կանչ, որը ահազանգերի 7.7 տոկոսն է կազմում:
Նույն աղբյուրի հավաստմամբ' Սեւանի տարածաշրջանում գրանցվել է 36 հրդեհ, կամ հրդեհների ընդհանուր թվի 21.7 տոկոսը' նախորդ տարվա 34-ի դիմաց, Գավառի տարածաշրջանում' 25 հրդեհ կամ 15 տոկոս' նախորդ տավա 40-ի դիմաց, Մարտունու տարածաշրջանում' 41 հրդեհ կամ 24.7տոկոս' նախորդ տարվա 28-ի դիմաց, Վարդենիսի տարածաշրջանում' 47 հրդեհ կամ 28.4 տոկոս' նախորդ տարվա 51-ի դիմաց, Ճամբարակի տարածաշրջանում' 17 հրդեհ կամ 10.2 տոկոս' նախորդ տարվա 18-ի դիմաց:
Հրդեհների գերակշռող մասը ծագել է բնակելի տներում եւ կազմակերպությունների շինություններում՝ 60 դեպք կամ՝ 36.1տոկոս, եւ բուսածածկ տարածքներում՝ 59 հրդեհ կամ ընդհանուր հրդեհների 35.5 տոկոսը, խոտի դեզերի հրդեհներ' 34 կամ 20.5 տոկոս, տրանսպորտային միջոցներում հրդեհները' 13 կամ 7.8 տոկոս: 2014 թվականին 2013 թվականի համեմատությամբ հրդեհների քանակը նվազել է 5-ով:
Խոսրով Խլղաթյան