Այսօր' դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Գրում է shamshyan.com-ը:

 

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածը, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Ճանշինի պատասխանատուները ջայլամի քաղաքականություն վարելով, ուղտի ականջում քնած, մատը մատին չեն տվել, որպեսզի ճանապարհին լցնեն աղ ու ավազ:

 

Եթե Գավառից մինչև ծովազարդ, Գավառի ճանշինի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են կատարել ճանապարհի մաքրման համար, ինչ արդյունքում նշված հատվածում երթևեկությունը բարենպաստ է, ապա Ծովազարդից մինչև Նորաշեն 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման տակ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ բախվել են իրար:

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են , որ ինչ են մտածում կապի և տրանսպորտի նախարարության չինովնիկները, ու եթե բարեհաճեն իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան և ուղղություն վերցնեն դեպի այս կողմ, ապա իրենց մաշկի վրա կզգան այս շիլաշփոթը :

 

Շարունակությունն՝ այստեղ: