ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հողորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Ուիլմինգտոն քաղաքում ծառը ընկել է տան վրա, ինչի հետևանքով մահացել է մի կին և նրա 8 ամսական երեխան:
Քինստոնում 78-ամյա տղամարդը մահացել է հոսանքահարման պատճառով: 77-ամյա մի տղամարդ զոհվել է ուժեղ քամու պատճառով այն բանից հետո, երբ դուրս էր եկել իր շներին խնամելու համար: Եվս մեկ մարդ զոհվել է Պենդերի մերձափյա շրջանում:
«Ֆլորենս» փոթորիկը հասել է Հյուսիսային Կարոլինայի ափին սեպտեմբերի 14-ին: Վերջին օրերի ընթացքում փոթորիկը թուլացել էր և հասել չորրորդից առաջին մակարդակ: Քամու արագությունը ընկել էր 215-ից 150 կմ/ժամ: Այնուամենայնիվ, եղանակային կանխատեսողներ նախազգուշացնում են, որ «Ֆլորենս» փոթորիկը շարունակում մնալ վերջին շրջանի ամենավտանգավոր փոթորիկներից մեկը, քանի որ սպառնում է մեծածավալ ջրհեղեղներով: